Երեկ մեկնարկել է Քարդաշյանների ընտանիքի մասին Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հերթական՝ 10-րդ եթերաշրջանը, որի առաջին 4 սերիաների ընթացքում կներկայացվեն հատվածներ Հայաստան կատարած նրանց այցից։
Շոուի երկրպագուները կտեսնեն նրանց այցը տեսարժան վայրեր և այն, թե ինչպես են նրանք ծանոթանում իրենց ընտանիքի արմատներին։
«Հուսով եմ՝ կհավանեք մեր հայաստանյան ուղևորությունն այնպես, ինչպես մենք»,- մինչ այդ Twitter-ում գրել էր Քիմ Քարդաշյանը։
«Մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք մեծ ուշադրություն ենք գրավելու երկրի հանդեպ։ Դա հուզիչ է։ Իմ հայրիկի համար միշտ կարևոր է եղել, որ մենք գիտակցենք կատարվածը և իմանանք մեր ընտանիքի պատմությունը»,- նշել է Քիմը։
Համացանցում հայտնվել է առաջին սերիան, որը պատմում է Քիմ Քարդաշյանի արկածների մասին։
https://www.youtube.com/watch?v=L1fC-2Xi6xw