Կանադայի վարչապեռ Սթիվեն Հարփերը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
Իր ուղերձում Հարփերը նշել է, թե Կանադան եղել է արևմտյան առաջին երկրներից, որ ճանաչել է Հայաստանը որպես անկախ պետություն։ Ըստ Հարփերի, դրանից հետո Հայաստանի և Կանադայի միջև ամուր երկկողմ հարաբերություններ են հաստատվել, ամուր շփումներ մարդկանց միջև, որին աջակցում է նաև Կանադայի հայ համայնքը, որը զգալի ավանդ է ներդրել երկրի տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացման գործում։
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ պահպանողական կուսակցությունը հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում Հայաստանում հյուպատոսարան և առևտրային գրասենյակ բացելու մտադրության մասին։