Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը կշարունակի օժանդակել Ուկրաինային. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ վարչակազմում կեղծ են անվանել հաղորդագրություններն այն մասին, թե Վաիշինգտոնը սպառնացել է զրկել Կիևին աջակցությունից, երկրում տիրող կոռուպցիայի պատճառով: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ փոխնախագահի ներկայացուցիչ Սթիվեն Սփեքթորին:

«Ի հեճուկս ԶԼՄ-ների որոշ հաղորդագրությունների` փոխնախագահի խորհրդականին վերագրվող «դեղին քարտի» մասին խոսքերը հերթական սուտն են, ոչ մի հայտարարություն չի արվել ընդդեմ որևէ կոնկրետ անձանց: Մենք շարունակում ենք աշխատել Ուկրաինայի կառավարության հետ` նրանց տնտեսական ու քաղաքական բարփոխումներին աջակցելու և նրանց անվտանգությունն ամրապնդելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից