Ֆրանսիան չի կարող ընդունել երկիր գալ ցանկացող բոլոր փախստականներին: Այս մասին ասել է երկրի վարչապետ Մանուել Վալսը, գրում է TASS-ը:
«Պետք է բաց խոսել` մենք չենք կարող ընդունել ռազմական գործողությունների գոտիներից բոլոր փախստականներին»,- ասել է Վալսը քաղաքական հանրահավաքի ժամանակ:
Վարչապետը նշել է, որ դրա հետ կապված` Փարիզը կտրականորեն պնդում է, որ ԵՄ տեղափոխված անձանց երկրների միջև տեղաբաշխվեն:
«Դրա համար անհրաժեշտ է ներգաղթյալներին ընդունող կենտրոններ կազմակերպել բոլոր ԵՄ երկրներում, որտեղ նրանք հատում են սահմանը` Իտալիայում, Հունաստանում: Եվ արդեն այնտեղից նրանց տեղաբաշխել ԵՄ այլ երկրներ»,- ասել է Վալսը: