Մինչև 2017թ. ԱՄՆ-ը կարող է ընդունել շուրջ 100 հազար փախստական: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բեռլինում Գրեմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:
«Անցած տարի մենք ընդունել ենք շուրջ 70 հազար փախստական, այս տարի` 85 հազար, իսկ հաջորդ բյուջետային տարում նախատեսում ենք ընդունել 100 հազար»,-ասել է Քերին:
Քաղաքական գործչի խոսքով` ԱՄՆ-ը ներկա պահին չի կարող ընդունել ավելի շատ մարդկանց:
«Մենք հնարավորություն չունենք վարձել ավելի շատ մարդկանց (փախստականի կարգավիճակ ստանալու մասին հայտարարությունների մշակման համար), որպեսզի արագացնենք այդ գործընթացը»,-հավելել է Քերին: