Հասարակություն 

Շարունակվում է մահմեդական ուխտագնացների աննախադեպ հոսքը Մեքքա

|Սաուդյան Արաբիան ավարտել է ուխտագնացների ընդունելությունը, որոնք այս տարի կմասնակցեն հաջին` սուրբ ուխտագնացությանը դեպի Մեքքա և դրա շրջակայք: Այս տարի ուխտագնացության մասնակիցների թիվը գերազանցել է 1.3 միլիոնը, հաղորդում է RIA Novosti-ն:

Հաջը իսլամի հիմնասյուներից մեկն է: Հիմնական ծիսակարգերը տեղի կունենան հաջորդ շաբաթ` երեքշաբթի-չորեշքաբթի օրերին: Շուրջ 49 հազար մարդ օգտվել է ծովային և ցամաքային տրանսպորտից Սաուդյան Արաբիա հասնելու համար, մյուսները թագավորություն են ժամանել ինքնաթիռով:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արքայազն էմիր Մուհամեդ բեն Նաիֆը հայտարարել էր, որ թագավորությունն արգելում է որևէ մեկին քաղաքական քարոզարշավ իրականացնել հաջի ժամանակ, և անվտանգության ուժերը կձերբակալեն նրանց, ովքեր կխախտեն այդ արգելքը:

Հիշեցնենք, որ այս տարի հաջի անցկացումը մթագնել է ողբերգական պատահարը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի գլխավոր մզկիթում, երբ շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհվել ավելի քան 107 մարդ:

 

Նույն շարքից