Քաղաքական Միջազգային 

Գերմանիայի ԱԳՆ. Սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցության պարագայում

Սիրիայում հակամարտության հանգուցալուծման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավածությունը: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմահերը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա կարծիքով, Սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցության պարագայում, երբ պաշտոնական Մոսկվային հնարավորություն կընձեռվի համագործակցել Սաուդյան Արաբիայի, Իրանի ու Թուրքիայի հետ:

Արտգործնախարարի համոզմամբ, Արեւմուտքը պատասխանատվություն պետք է կրի Սիրիայում շարունակվող պատերազմը կասեցնելու գործում, հակամարտություն, որ խլել է հարյուր հազարավոր մարդկանց կյանք, իսկ շուրջ 12 միլիոնը դարձել են փախստական:

Նույն շարքից