Հասարակություն Մամուլի տեսություն 

Անկախության տարիքի երիտասարդների ժամադրությունը՝ «Պալտոյով մարդու» արձանի մոտ. «Առավոտ»

«Անկախության տոնի կապակցությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ անցկացված մարզական ցուցադրական ելույթները լուսաբանելիս մի երիտասարդ բջջային հեռախոսով պայմանավորվում էր,  հավանաբար,  ընկերուհու հետ և  փորձում բացատրել  թե ինքը որտեղ է։
«Հրապարակից որ իջնում ես,  պալտոյով մարդու արձան չկա՞,  արի հենց դրա մոտ։  Չէ-չէ: Ձեռքերը խաչածը չի (նկատի ուներ Ստեփան Շահումյանի արձանը),  դրանից էլ ա ներքև, ախչի»,– իր տեղը բացատրում էր Անկախության տարիքի այդ երիտասարդը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից