Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է ծառին, արմատախիլ արել այն եւ կողաշրջվել, զոհեր եւ տուժածներ չեն նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մանիշի 30 LU 017 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառին եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Արմեն Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեխափոխվել զորամասի բուժկետ, այնուհետեւ հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: