Կոլումբիայի և Վենեսուելայի նախագահներ Խուան Մանուել Սանտոսը և Նիկոլաս Մադուրոն Էկվադորում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր հայտարարի են եկել և պայմանավորվել փուլ առ փուլ բացել պետական սահմանը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մադուրոն Կոլումբիայի հետ սահմանային շրջանում արտակարգ դրություն հայտարարեց՝ կապված վենեսուելացի զինվորների վրա կատարած մաքսանենգների հարձակման հետ և փակեց սահմանը: