Քաղաքական Հասարակություն 

Առանց ՌԴ-ի հնարավոր չէ լուծել ժամանակակից աշխարհի կարևորագույն խնդիրները. Հռոմի պապ

ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ զրույցում, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել ժամանակակից աշխարհի կարևորագույն խնդիրները։

«Առանց Ռուսաստանի այսօր հնարավոր չէ լուծել ոչ մի կարևոր համաշխարհային խնդիր»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ նշելով, որ այդ կապակցությամբ ինքը բարձր է գնահատում Վատիկանի համագործակցությունը Ռուսաստանի դեսպանատան հետ։

Նշենք, որ Հռոմի պապը ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում Հռոմի կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որտեղ նախատեսված է նրա ելույթը։

Նույն շարքից