Հասարակություն Իրավական 

Խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոց

Օրերս ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ի տանը և օժանդակ կառույցներում:

Խոհանոցի պահարանում հայտնաբերվել է մոտ 1.8 գ կշռով կանեփանման մանրացված, չորացված զանգված, իսկ ննջասենյակի պահարանից` մոտ 132.1գ կշռով կանեփանման բույսի չորացված զանգված, որը, ըստ Գագիկ Մ.-ի հայտարարության, պատկանում է իրեն, հավաքել և պատրաստել է Արտաշատ-Վ. Արտաշատ տանող ճանապարհին կից դաշտում աճած կանեփի բույսերից, իր անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Նույն շարքից