Իրանն ու ՌԴ-ն մտադիր են օգնել, որպեսզի շուտափույթ կարգավորվի սիրիական ճգնաժամը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ երկուշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի ԱԳՆ առաջարկները, որոնք փոխանցվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: