Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Դսեղ գյուղում. Нива-ն հայտնվել է Փամբակ գետում. եղբայրները տեղում մահացել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել Փամբակ գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են: Մեկի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերելու համար այս պահին աշխատանքներ են կատարում տեղի փրկարարները, ճանապարհային ոստիկանները:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները Դեբեդ գյուղի բնակիչներ էին և հարազատ եղբայրներ: Նրանք էին՝ 52-ամյա Գառնիկ Նազլուխանյանը և 41-ամյա Աղասի Նազլուխանյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից