ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակիցը, որին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մեղադրում է իրեն սեպտեմբերի 21–ին ծեծի ենթարկելու մեջ, այժմ ոստիկանության բաժանմունքում է:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Աբովյան փողոցում դաժանորեն ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրեն ծեծի ենթարկողների թվում եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի նախկին անդամ ոմն Տիգրանը: