Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ Ադրբեջանում, գործադիր իշխանության շենքի մոտ տեղի է ունեցել փախստականների բողոքի ակցիա: Փախստականները, մասնավորապես, բողոքում են կյանքի դժվար պայմաններից և պահանջում են իրենց վերաբնակցնել նոր տներում, որոնք կառուցվել են Եվրոխաղերից առաջ, քանի որ հոգնել են անտանելի պայմաններում ապրելուց:
Նշենք, որ փախստականների կացարանները գտնվում են կիսակառույց դպրոցում, հյուրանոցում և խորտնտեսության հին շենքում: