ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի 5 քաղաքացիներ ձերբակալվել են Սիրիայում և Իրաքում մարտերի մասնակցելու կասկածանքով։
Ձերբակալվածները 2013-2015 թվականների ընթացքում տարբեր ժամանակահատվածում եղել են Սիրիայում և Իրաքում ու զբաղվել Ադրբեջանի օրենսդրությանը, ինչպես նաև տվյալ երկրների օրենսդրություններին հակասող գործունեությամբ։
Նրանք կռվել են տարբեր խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» շարքերում։