ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնիվերակենդանացման բաժանմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։
Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբհիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։
Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության,անառողջմթնոլորտ։
Վստահենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: