Քաղաքական Միջազգային 

Միգրացիոն ճգնաժամի պատճառները կարելի է վերացնել միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի օգնությամբ. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլի հետ բանակցություններից հետո ասել է, թե միգրացիոն ճգնաժամի պատճառները կարելի է վերացնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։

«Միայն ԱՄՆ-ի հետ միասին, իսկ ինչ վերաբերում է Սիրիային, ապա նաև Ռուսաստանի հետ, մենք կարող ենք պայքարել մարդկանց փախուստի պատճառների դեմ»,- նշել է կանցլերը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել փախստականներին ընդունելու գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք պետք է պայքարենք մարդկանց փախուստի պատճառների դեմ։ Ներգաղթյալներին ընդունելու գործընթացը դեռ կարգավորված չէ, դա հարկ է փոխել»,- նշել է կանցլերը։

Նույն շարքից