Հասարակություն 

Իրաքում զինապահեստի ռմբակոծության հետեւանքով զոհվել է առնվազն 43 զինծառայող

Իրաքի Սալահ էդ-Դին պրովինցիայում անհայտ ինքնաթիռի ռմբակոծության հետեւանքով ոչնչացվել է կառավարական ուժերի զինապահեստը:

Ավիահարվածը հասցվել է Էլ-Ասլյամ բնակավայրի մոտակայքում, որտեղ տեղակայված է զինապահեստը: Պահեստի պայթյունի հետեւանքով զոհվել է 43 զինվորական, եւս 70-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Զոհվածների զգալի մասը խաղաղ բնակիչներ են, որոնք բնակվել են զինապահեստի հարեւանությամբ:

Ներկայումս Սալահ էդ-Դին պրովինցիայում հիմնական մարտերը ԻՊ գրոհայինների ու կառավարական ուժերի միջեւ ծավալվում են Բայջի քաղաքի մոտակայքում: Մարտերը, որ տեւական բնույթ են կրում, շարունակվում են նախորդ տարվանից, առայժմ կողմերից ոչ մեկին չի հաջողվում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել:

Նույն շարքից