Հասարակություն 

Եվրոպա հասնելու չանապարհին զոհվել է ավելի քան 2800 ներգաղթյալ

Եվրոպա հասնելու ճանապարհին սեպտեմբերի 21-ի դրությամբ տարեսկզբից Միջերկրական ծովում մահացել է 2870 մարդ։ Այս մասին հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Սեպտեմբերի 17-ին կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համեմատ զոհերի թիվն ավելացել է 58-ով։

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ), երեխաները կազմում են Եվրոպայում տարեսկզբից ապաստան հայցած անձանց ¼-ը՝ 133 հազար, ինչը 80 տոկոսով ավելի է 2014 թվականի համեմատ։

Նույն շարքից