Հասարակություն 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Արմեն Մովսիսյանի հարազատներին

Հայաստանի Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել Մովսիսյանների ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին` անվանի պետական գործիչ Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Մովսիսյանի` անսպառ եռանդով լի հայրենասեր գործչի եւ մարդու հիշատակը միշտ կլուսավորի եւ կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել են նրան»,- ասվում է նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ս. թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 18.00-ից 20.00-ը, Կապան քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ ս. թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 12.00-ից 14.00–ը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Սյունիքի մարզի Ագարակ գյուղում:

Արմեն Խիկարի Մովսիսյան

2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ կյանքի 54-րդ տարում, անժամանակ վախճանվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, Արմեն Խիկարի Մովսիսյանը:

Նույն շարքից