Հունաստանի ափերին փախստականներով լի նավակը հրաշքով չի խորտակվել և հաջողվել է փրկել երեխաներին՝ այդ թվում 8 ամսական երկվորյակների: Երեխաների ծնողները փոքրիկներին փաթաթել են տաք ծածկոցների մեջ, իսկ փոքր նավակը հազիվ է փրկվել խորտակվելուց:
Նրանց լուսանկարները, որոնք հրապարակել է Dailymail-ը, նոր շոկ են առաջացրել Եվրոպայում:
Հիշեցնենք` սիրիացի երեխան, որը մահացել էր մայիսի սկզբին, դարձել է վերջին ժամանակների ողբերգության խորհրդանիշը:
