Մշակույթ Հասարակություն 

Մատենադարանում բացվեց Նարեկացուն նվիրված ցուցադրությունը

Մատենադարանի նորակառույց մասնաշենքում բացվել է Գրիգոր Նարեկացու աշխատություններին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Սեպտեմբերի 22-ին բացված ցուցահանդեսին ներկայացված են Նարեկացուն վերաբերվող ձեռագրեր, հնատիպ և ժամանակակից գրքեր, հմայիլներ և այլն:

Այժմ Մատենադարանում Նարեկացու պատկերներով ամենահին պահպանված մատյանը թվագրվում է  1173թ, որը գրվել է Կիլիկիայի Սկևռայի վանքում:

Ցուցահանդեսին ներկայացված են նաև Նարեկացու աղոթքներով և պատկերներով ժապավենաձև հմայիլները, որոնք նույնիսկ հագուստի տակից մարմնին են փաթաթել՝ պահպանելու, փրկելու, իղձերն իրականցնելու համար:

Նույն շարքից