ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ընթացքում խոսել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք բոլորս դատապարտում ենք Ուկրաինայի արևելքում ագրեսիան: Մենք պետք է խոսենք Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին: Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության»,-ասել է Սթոլթենբերգը: