Քաղաքական Միջազգային 

Պուտինը վաղը առանձին հանդիպում կունենա Էրդողանի հետ

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Մոսկվայի մեծ մզկիթի վերաբացումը` ռեկոնստրուկցիայից հետո, որին ներկա կլինեն տարբեր մուսուլմանական երկրների նախագահներ, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

Ռուսակալ լրատվամիջոցների հաղորդմամբ` Պուտինը արարողությունից հետո առանձին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Reuters-ը հայտնում է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրների հարաբերությունները և մասնավորապես՝ էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր։

Ակնկալվում է նաև, որ երկու երկրների նախագահները կքննարկեն «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը:

Նույն շարքից