Ֆրանսիական Guides de Routard հրատարակչությունը, որը զբաղվում է զբոսաշրջիկների համար ուղեցույցների ներկայացմամբ, հրապարակել է երկրում առաջին ուղեցույցը փախստականների համար:
Ինչպես հայտնում է Euromag-ը` տպաքանակը կազմել է 4000 օրինակ: Hello! Խորագիրը կրող ոչ մեծ գրքույկը կազմված է 85 էջից և կազմված է բացառապես պատկերազարդումներից:
Գրքույկում բացատրվում է` ինչպիսի տեսք ունեն եկեղեցիներն ու մզկիթները, ինչպես օգտվել բանկոմատներիցև այլ օգտակար խորհուրդներ են ներկայացվում:
Ուղեցույցների մի մասը կբաժանի Ֆրանսիայի տարածքում փախստականներին օգնություն տրամադրող կազմակերպությունը: