Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով կմեկնի ԱՄՆ` սեպտեմբերի 29-ին Ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողովին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Դավութօղլուի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի 70-րդ գլխավոր ասամբլեային:
Գլխավոր ասամբլեայի օրակարգում լինելու են զարգացում և կլիմայական փոփոխություններ, խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ ու օրենքի գերակայությունը թեմաները: