Հայաստան Մամուլի տեսություն 

Ազատամարտիկին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման ենթարկված Տիգրանը Ռուբեն Հայրապետյանի սանի՞կն է. «Ժամանակ»

«Մեր տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Տիգրանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկն է։ Ի դեպ, նախօրեին Ս. Հակոբյանն ասել էր, որ ճանաչել էր իրեն ծեծողներին՝ որևէ անուն չհրապարակելով, իսկ երեկ հայտնել էր, որ իրեն ծեծողներից մեկը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել, անունը՝ Տիգրան։ Նշենք, որ Ս. Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.–ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս. Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից