Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Արայիկ Գրիգորյանը՝ «Ավշարի Արայիկը» կանդամագրվի ՀՀԿ-ի՞ն. «Ժամանակ»

«Աժ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ «Ավշարի Արայիկը», ով ևս սահմանադրական փոփոխությունների քննարկման շրջանակում մասնակցել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ինչպես բոլոր մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, գալիք խորհրդարանում տեղ ունենալու համար պետք է անդամագրվի որևէ կուսակցության։ Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո որոշե՞լ է, թե որ կուսակցություն է մտնելու, Գրիգորյանը երեկ ասաց՝ Հանրապետական. «Եթե, իհարկե, որոշեմ անդամագրվել որևէ կուսակցության»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից