Միջազգային Քաղաքական 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Վաշինգտոն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Վաշինգտոն՝ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում ԱՄՆ կատարած իր առաջին այցի շրջանակում։ Օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը։

Մինչ այդ, նա 4 օր անցկացրել է Կուբայում, որտեղ կարևոր դեր է կատարել պատմական բանակցություններում, որոնք հանգեցրել են նախորդ տարի ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։

Բացի այդ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կչեղարկի առևտրային էմբարգոն Կուբայի դեմ, որը սահմանվել է ավելի քան կես դար առաջ։

Նույն շարքից