Հասարակություն Պատահարներ 

Հայտնաբերվել է Երևանում առեղծվածային ավտովթար-հրդեհի հետևանքով մոխրացած Mercedes-ի փրկված վարորդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի բնակիչ, 28-ամյա Սամվել Ասուլյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 20-ին՝ հեռուստաաշտարակի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները ևՀայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները:

Պարզվել է՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում Երևանի Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ տեղի ունեցած առեղծվածային ավտովթար-հրդեհի Mercedes-ի վարորդը եղել է Ս. Ասուլյանը:

Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից