Բարի օր Մշակույթ 

Այսօր Ռեյ Չարլզի ծննդյան օրն է

analitik.am

85 տարի առաջ` սեպտեմբերի 23-ին, լույս աշխարհ եկավ Ռեյ Չարլզը:

Նա 17 անգամ արժանացել է  «Գրեմմիի» և իր ուրույն տեղն է զբաղեցրել ջազ, բլյուզ, սոուլ, ռոքն-ռոլ և քանթրի երաժշտության ասպարեզներում:

Ֆրենկ Սինատրան նրան անվանել է «շոու-բիզնեսի միակ և իսկական հանճար»: Ռեյ Չարլզի երկրպագուներից են նաև Փոլ ՄքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Թոմ Քրուզը, Բրյուս Ուիլիսը և այլ հայտնի աստղեր:

Ռեյ Չարլզը մահացել է 2004 թ-ին` 73 տարեկան հասակում: Նույն թվականին «Rolling Stone» ամսագիրը Ռեյին ներառեց, միանգամից, 3 անվանակարգերում` «Անմահ արտիստներ», «Բոլոր ժամանակների մեծագույն արտիստներից մեկը» և «Բոլոր ժամանակների 100 ամենալավ վոկալիստներից մեկը»:

Նույն շարքից