Քաղաքական Միջազգային 

Մերկելն ու Օբաման քննարկել են ներգաղթյալներին առնչվող խնդիրները

Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որտեղ քննարկել են ԵՄ գործողությունները միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում:

«Համաեվրոպական համագործակցության անցկացման անհրաժեշտության շուրջ ստեղծվել է պայմանավորվածություն, որին պետք է մասնակցություն ունենան ԵՄ բոլոր անդամ-երկրները ու պատրաստ լինեն ընդունել փախստականների արդարացի չափաբաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից