Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն կմասնակցի նաև Մոսկվայում վերանորոգված մզկիթի բացման արարողությանը:
«Տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև: Վերջինս աշխատանքային այց կկատարի Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի վերակառուցված մզկիթի բացման արարողությանը»,- հայտնել է մամլո ծառայությունը: