РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բացել է Եվրոպայում ամենամեծ մզկիթը՝ լայնածավալ վերակառուցումից հետո:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ղազախստանի նախագան Նուրսուլթան Նազարբաևը, պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եվրոպական երկրների դեսպաններ:
Մզկիթի բացմանը ներկա գտնվելու համար ժամանել են նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, Թաթարստանի նախագահ Ռուստամ Մաննիխանովը, ինչպես նաև Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովն ու Դաղստանի նախագահ Ռամզան Աբդուլթալիբովը։
Նշվում է, որ վերակառուցումից հետո մզկիթը մոտ 20 անգամ մեծացվել է՝ 964 քառակուսի մետրից հասնելով 19.000 քառակուսի մետրի, ինչը հնարավորություն կտա հավատացյալ 10.000 մուսուլմանի միաժամանակ նամազ անել։