Քաղաքական 

Արմենչիկը պորտատեղադրում արեց իրեն քննադատող «գործընկերներին»

Նոր կարդացի Արմենչիկի պատասխանը բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում էին... Ես վստահ կարող եմ ասել, որ Արմենչիկը, լինելով ռաբիզ երգիչ, Մոցարտի ու Բախի էլիտարությամբ պատասխան տվեց բոլորին:

Իհարկե էս պատասխանը կարելի է ասել, ուղղված էր ոչ էնքան մեզ՝ ՖԲ հայությանս, քան էն մարդկանց, ովքեր հանրային քլնգեցին նրա պարգևը ու որոնք համարվում են արվեստի բնագավառի ներկայացուցիչներ....

Ես մենակ մի բան մեջբերեմ.
«...նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին...», հենց այս տողերը ինձ թվումա շատերին մտածելու տեղիք կտա, թե ինչքան պորտատեղադրում տեղի ունեցավ իրանց հանդեպ ու հասկացնել կտա, որ իրանց ոչ մի մեղադրանքը (որը իհարկե արվում է ուղղակի զուտ փիառվելու համար) գրոշի արժեքի հավասարվեց ու ստացան լավագույն պատասխանը....
Ստեղ կարելիա ասել մենակ՝ հը՞, հո շատ չցավա՞ց...

Նույն շարքից