Վրաստանի հայերի միությունը Վրաստանի հայերի հետ նշել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը:
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, համայնքի ակտիվ անդամներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Միջոցառումը բացել է Վիրահայերի միության նախագահ Նարեկ Բայանդուրյանը: Նա ողջունել ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Ելույթներով են հանդես եկել նաև հասարակական հայտնի գործիչներ Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը, Հենրիխ Մուրադյանը, Արմեն Բայանդուրյանը և այլք:
Վիրահայերի անունից ելույթ է ունեցել նաև Մարի Առաքելովան, ով շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի ամենագլխավոր պետական տոնի կապակցությամբ։
Նա նշել է, որ իրենք հարգանքի տուրք են մատուցում նաև զոհված զինվորներին, նրանց հիշում հպարտությամբ: