Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Չերչիլի ժամացույցը աճուրդում վաճառվել է 670 հազար եվրոյով

Գրպանի ժամացույցը, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, վաճառվել է 670 հազար եվրոյով:  Sotheby’s-ի աճուրդը կայացել է Լոնդոնում, հայտնում է westerndailypress-ը:

Նշվում է, որ վերջնական արժեքը ութակի գերազանցել է փորձագիտական մեկնարկային գնահատականը։

Sotheby’s-ը լոտի վաճառքը նվիրել է երկու նշանակալի ամսաթվերի՝ Երկրորդ համաշխարհաին պատերազմի ավարտի 70-ամյակին և Չերչիլի մահվան 50-րդ տարելիցին։

11000032-large

Նույն շարքից