Հասարակություն 

Նոր մանրամասներ` Դսեղ գյուղում 2 եղբայրների ողբերգական ավտովթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական բաժնում, ոստիկանության Գուգարքի բաժնում և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ մինչև ողբերգական ավտովթարի պահը` ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան բախվել է BMW 523 մակնիշի 34 CM 395 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո Нива- ի վարորդը հեռացել է ավտոմեքենայով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում վնասվել է BMW -ի ձախ կողային մասը և նույն օրը ժամը 03:30-ի սահմաններում տեղի ունեցած այդ վթարի փաստով ՃՈ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով` BMW-ն վարել է Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի բնակիչ Արսեն Նազարյանը:

Մանրամասն՝ Shamashyan.com

Նույն շարքից