Քաղաքական Միջազգային Հասարակություն 

ԵՄ-ն պատրաստվում է վերաբաշխել 120 հազար փախստականների

ԵՄ-ի անդամ երկրների ներքին գործերի նախարարները ձայների մեծամասնությամբ հաստատել են ԵՄ-ի երկրների միջև 120 հազար փախստականների տեղաբաշխելու մասին որոշումը:

Այս որոշումն ընդունվել է այսօր Բրյուսելում կայացած արտակարգ նիստի ժամանակ`ձայների բացարձակ մեծամասնությամբ, հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ն:

Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Խովանեցը  «Twitter»-ի  իր միկրոբլոգում նշել է, որ նախագծին դեմ են քվեարկել Չեխիան, Սլովակիան, Ռումինիան և Հունգարիան: Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել:

Փախստականներին բաշխելու են կամավորության սկզբունքով: Գերմանիան կընդունի նրանցից 31 հազար հոգու:

Նույն շարքից