Հասարակություն 

Ադրբեջանցիները բողոքել են Թուրքիայում հայատառ գրության դեմ

Թուրքիայի արևելքում՝ Իգդիրի Թուզլուչա գյուղի մուտքի մոտ տեղադրված հայալեզու գրությունը ադրբեջանցիների դժգոհության պատճառ է դարձել, հաղորդում է Vesti.az-ը:

«Սփյուռքի միջազգային կենտրոն» ադրբեջանական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Հայկական լոբբիի նման քայլերն ուղղված են հայկական պետության ստեղծմանը, ինչին աջակցում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»:

Հայտարարության մեջ Թուրքիայի կառավարությանը պահանջ է ներկայացվել նման քայլերին տալ քաղաքական և իրավական գնահատական:

Նույն շարքից