Հասարակություն Պատահարներ 

Թուրքիայի Բոդրում շրջանում ջրհեղեղ է սկսվել

Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանում ջրհեղեղ է սկսվել:  «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այսօր  առավոտյան Բոդրումում սկսված հորդառատ անձրևը վերածվել է հեղեղի՝ ծածկելով բազմաթիվ շինություններ:

Ողջ շրջանում փողոցներով գետի նման հոսող անձրաջրերը քշել-տարել են ավտոմեքենաները՝ ուղևորների հետ միասին: Նույն աղբյուրի համաձայն՝ վերջին անգամ նման հեղեղ Բոդրումում եղել էր 1988 թվականին:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ վերջին 30 տարվա ընթացքում սրանք տարածաշրջանի ամենահորդառատ տեղումներն են: Թուրքիայի փրկարարական ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են սկսել շրջանում: Նրանց միացել են նաև կամավորներ: Բոդրումում տեղումները ժամանակ առ ժամանակ շարունակվում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հորդառատ անձրևը  միլիարդների վնաս է պատճառել:

Նույն շարքից