Հասարակություն 

Հռոմի պապը ժամանել է Սպիտակ տուն

ԱՄՆ իր այցի շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Սպիտակ տուն, հայտնում է nytimes.com-ը։

Նա հանդես կգա Սպիտակ տանն իր առաջին ելույթով, որը լսելու է հավաքվել մոտ 11 հազար մարդ։

Ծրագրվում է, որ բեմահարթակում ներկա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես հանդես կգա ելույթով։

Բարաք Օբաման իր ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ անձամբ էր դիմավորել պապին Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ավիաբազայում։

Նույն շարքից