Հասարակություն 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Էրդողանին համեմատել է Ջեմալ փաշայի հետ

Հավաքված մարդկանց առջեւ ելույթ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Իրականում, ոչ շատ երկրների առաջնորդներն են վայելում սեփական ժողովրդի օժանդակությունն ու այսպես հանգիստ դուրս գալիս մարդկանց մոտ:

Իր ելույթում նախագահ Ասադն ասել է, որ պատերազի ընթացքում հնարավոր են հաղթանակներ ու նահանջներ, սակայն, վերջնական հաղթանակը լինելու է սիրիական ժողովրդի կողմում:

Բացի այդ նա Թուրքիայի նախագահ Էրդողանին համեմատել է երիտթուրքերի տխրահռչակ ծովային նախարար Ջեմալ փաշայի հետ, ով մեղավոր է միլիոնավոր հայերի, ասորիների ու հույների ցեղասպանության մեջ: Մարդիկ իրենց առաջնորդի բառերն ընդունել են «Աստված. Սիրիա, Բաշար» բացականչություններով:

Նույն շարքից