Հասարակություն 

«Ինչպես էին ջհուդ-մասոններն ու բոլշեւիկները ոչնչացնում հայ ժողովրդին»

«Բավական չէր, որ կոմունիստները նենգորեն խթանեցին բնակչության աճը, այլ նույնիսկ հանդգնեցին հայրենական պատերազմի տարիներին բռնակալ Ստալինի ու գերմանական ազատարարների հետ միասին հիմնել Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան:
Անիծյալ բոլշեւիկներ ամեն գնով ձգտում էին աղավաղել հայ ժողովրդին- ժողովրդի արյան գնով Երեւանում կառուցվեց մետրոպոլիտենը:

Սակայն, անկախ Հայաստանի մետրոն վերջին հաշվով հաղթանակող դուրս եկավ-1996թ.-ից չվերաբացվեց գեթ մեկ նոր կայարան:
Չե՛նք կարող ներել- Օպերայի ու բալետի թատրոնը- ջհուդնե՛ր ու մասոննե՛ր:
Նույնիսկ հայ ժողովրդին թունավորելու համար գործարկեցին Նաիրիտը:

Անիծյալներն ինչու՞ հիմնեցին Բյուրականի աստղադիտարանը: Որպեսզի դիտեն այլմոլորակային իրենց համախոհներին:
Կարեւորը Անկախ Հայաստանը բոլոր այդ դավաճաններին հաղթեց ու այժմ բոլոր հայ աստագետները աշխատում են ողջ աշխարհի ու Հայաստանի բարեկամ ՆԱՏՕ-ի համար:

Արյունարբու կոմունիստներն այլեւս չեն կարող հանդուրժող հայ ժողովրդին քշել համալսարաններ, թատրոններ ու ինստիտուտներ- Քաղաքացիների իրավունքները այժմ Եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունների վերահսկողության ներքո է. Կե՛ր չիպս, ցանկանում ես՝ խմի՛ր կոկա-կոլա...»

Բոլշեւիկների բոլոր հանցագործությունները անհնար է մեկ նյութում թվարկել: Այնպես որ, հարգելի ընթերցող, սպասեք ինֆորմացիայի նոր հավելումների:

Նյութի աղբյուրը՝ livejournal.com

Նույն շարքից