Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հավատարիմ են մնացել միայն վարչապետ Յացենյուկն ու նահանգապետ Սահակաշվիլին: Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, նշելով, որ Պորոշենկոն հայտնվել է անմխիթար վիճակում: Այս մասին հաղորդել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, Ուկրաինայում Պորոշենկոյի հեղինակությունը հասել է զրոյի, քանի որ երկիրը հասցրել է քայքայման, ուստի առաջիկայում անզորությունից ստիպված է լինելու ծամել փողկապը:
Քադիրովի համոզմամբ՝ ուկրաինական ժողովուրդը վաղ թե ուշ բացահայտելու է իր ղեկավարների իրական դեմքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում էր ընդգրկել Ռուսաստանյան մի շարք գործիչների, որոնց թվում է նաեւ Չեչնիայի նախագահը: