ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը հաջորդ շաբաթ կկայանա` Պուտինի` ՄԱԿ այցելության ժամանակ: Այս մասին TASS-ին հայտնել է տեղեկատվական աղբյուրը:
ՌԴ նախագահը կմասնակցի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի հոբելյանական նստաշրջանին: Երկուշաբթի օրը` սեպտեմբերի 28-ին նա ելույթ կունենա համաքաղաքական քննարկման ժամանակ: Նախատեսված է նաև նրա հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: