Հասարակություն 

ԵՄ-ն միգրացիոն ճգնաժամի վրա կծախսի 9.2 մլրդ եվրո

Եվրահանձնաժողովը ԵՄ բյուջեի չօգտագործված հիմնադրամներից միգրացիոն ճգնաժամի լուծմանը կուղղի հավելյալ 4.7 մլրդ եվրո՝ ընդհանուր տրամադրումը հասցնլով 9.2 մլրդ եվրոյի։ Այս մասին հայտարարել է բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կրիստալինա Գեորգիևան։

Իր հերթին միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտնել է, որ ԵՄ-ն կուժեղացնի սահմանների վերահսկողությունն արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում։ «Սահմանների հսկողության ուժեղացման, ներգաղթյալների գրանցման և վերահսկման խմբերն աշխատանքի կանցնեն արդեն այս շաբաթ»,- ասել է նա։

Նույն շարքից