Ռեկորդային թվով ներգաղթյալներ՝ մոտ 9000, երեքշաբթի ժամանել են Խորվաթիայի տարածք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
«Ընդհանուր առմամբ երեքշաբթի Խորվաթիայի տարածք է ժամանել 8750 փախստական»,- ասվում է Խորվաթիայի ՆԳՆ հայտարարությունում։ Այդ թիվը ռեկորդային է երկիր ներգաղթյալների հոսքի մեկնարկի պահից, որը սկսվել է Հունգարիայի կողմից իր սահմանների նկատմամբ վերահսկողության սահմանումից հետո։
Մինչ այժմ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 44 հազար փախստականներ են Սերբիայից մուտք գործել Խորվաթիայի տարածք։